Եթե ծրագրում եք սովորել Հայաստանում, համոզված ենք, որ Ձեզ կհետաքրքրի թե ի՞նչ լեզվով են խոսում Հայաստանում և ինչպե՞ս կարելի է սովորել այդ լեզուն։

Այսպիսով, հայերենը կամ հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սփյուռքում:

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: Այն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում և այն կազմված է եղել 36 տառից։ Հետագայում ավելացել են նաև օ , ֆ , ինչպես նաև և տառերը

Հայերենը համեմատաբար մերձավոր առնչություն ունի իրանական, բալթիկ-սլավոնական լեզուների և հունարենի հետ:

Ժամանակակից հայոց լեզուն բաժանվում է երկու ճյուղի՝ արևմտահայերեն /խոսում են սփյուռքում/ և արևելահայերեն։

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Դրանցից շատերը միմյանցից ավելի են տարբերվում քան նույն լեզվախմբի լեզուները:

Որտե՞ղ սովորել հայերեն

Դուք կարող եք հայերեն սովորել ամենտարբեր աղբյուրներից։ Մի շարք համալսարաններ իրենց կրթական ծրագրերին զուգընթաց իրականացնում են նաև հայերենի նախապատրաստական դասընթացներ։ Հայաստանում կազմակերպվում են նաև ամառային դպրոցներ, որոնք հնարավորություն են տալիս սովորել հայերեն և այսպիսով նախապատրաստվել ձեր ուսումնառությանը կամ առօրյա կյանքին Հայաստանում։ Այս դասընթացները սովորաբար իրականացվում են հունիս-սեպտեմբեր ամիսներին։

Եթե ցանկանում եք հայերեն սովորել մինչև Հայաստան ժամանելը, ապա կարող եք օգտվել հայերեն լեզվի ուսուցման մի շարք առցանց դասընթացներից։ Դրանց թվին են պատկանում `