Հայաստանում սովորելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ուր ներկայացնել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը և որոնք են դրանք։ Միջպետական համաձայագրերով, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային համալսարանների դեպքում օտարերկրյա դիմորդները դիմում են անմիջապես համալսարանի ընդունելության բաժին, իսկ պետական համալսարաններ դիմող օտարերկրյա դիմորդի ճանապարհը սկսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության միջազգային բաժնից։ Տեղում լրացվում է դիմում-հարցաթերթիկ, ապա ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր՝ հայերեն լեզվով թարգմանությամբ, նոտարական հաստատմամբ,
  • ծննդյան վկայական՝ հայերեն լեզվով թարգմանությամբ, նոտարական հաստատմամբ,
  • ավարտական վկայական, դիպլոմ՝ հայերեն լեզվով թարգմանությամբ, նոտարական հաստատմամբ,
  • բժշկական փաստաթուղթ,
  • 6 լուսանկար (3x4):

Համապատասխան բուհ ընդունվելուց հետո անհրաժեշտ է ձեռքբերել ժամանակավոր կացության քարտ։ Կացության քարտը ձեռք է բերում այն համալսարանը, որտեղ ընդունվել է միջազգային ուսանողը։

_________________________________________________

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)

Հասցե, հեռախոս՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Միջազգային բաժին 3-րդ հարկ՝ 315 սենյակ, /օտարազգի արտերկրի քաղաքացիների ընդունելություն, հեռ․ +374/10/56-23-64, կատարող Կարինե Սմբատյան։

Սփյուռքի բաժին 3-րդ հարկ՝ 311 սենյակ/ ազգությամբ հայ արտերկրի քաղաքացիների ընդունելություն, հեռ․ +374/10/58-13-91, կատարող՝ Ամալյա Քոչարյան։