Մի շարք ասոցացիաներ, հիմնադրամներ և այլ կազմակերպություններ տրամադրում են կրթաթոշակներ կամ ճանապարհորդական դրամաշնորհներ Հայաստանում սովորել ցանկացող արտերկրի քաղաքացիներին։ Հայաստանի հանրապետության կառավարությունը համագործակցելով այլ երկրների կառավարությունների հետ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա նույնպես կրթաթոշակներ է առաջարկում միջազգային ուսանողներին Հայաստանում սովորելու համար։

Բացի այդ, Հայաստանյան համալսարանների մեծ մասը ունեն երկկողմ համագործակցային պայմանագրեր արտասահմանյան կրթական հաստատությունների հետ։ Այս պայմանագրերը հնարավորություն են տալիս իրականացնել ուսանողների, հետազոտողների, ինչպես նաև դասախոսների փոխանակում։

Էրազմուս+

Եթե դուք Եվրոպական 28 երկրներից որևէ մեկի կամ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Թուքիայի կամ Մակեդոնիայի քաղաքացի եք, ապա կարող եք սովորել Հայաստանյան համալսարաններում Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում։ Էրազմուս+ ծրագիրը կրթաթոշակներ է տրամադրում օտարերկրյա համալսարաններում ուսուցման /3-ից 12 ամիս/, ինչպես նաև պրակտիկա անցնելու համար/2-ից 12 ամիս/։ Խնդրում ենք դիմել Ձեր համալսարան տվյալ ֆինանսավորման հասանելիությունը պարզելու համար։

Ֆուլբրայթ ծրագիր

Ֆուլբրայթ ծրագիրը խթանում է կրթական փոխանակումը իր հեղինակավոր դրամաշնորհային ծրագրի միջոցով։ Եթե դուք ամերիկացի գիտաշխատող եք, հետազոտող եք կամ մագիստրատուրայի ուսանող ապա կարող եք դիմել Ֆուլբրայթ դրամաշնորհային ծրագրին և մեկ ամբողջ տարի իրականացնել հետազոտություն Հայաստանում։ Ծրագրի և ընտրության չափանիշների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար, այցելեք ծրագրի պաշտոնական էջը։

Գալուստ Գյուլբենկյանի անվան կրթաթոշակ

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը օժանդակում է հայագիտության ոլորտում ակադեմիական փոխանակումը և հետազոտությունների իրականացումը։ Կրթաթոշակին կարող են դիմել բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի այն ուսանողները, ովքեր սովորում են կամ հետազոտություն են իրականացնում հայագիտության ոլորտում։ Կրթաթոշակը բաց է բոլոր երկրների ուսանողների համար։ Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար այլցելե՛ք Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի պաշտոնական էջը։

Այլ կրթաթոշակներ

Անցնելով ստորև ներկայացված հղումներով կարող եք ծանոթանալ տարբեր երկրների ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին։ Այս ցանկին զուգահեռ լավ միտք է նաև ուսումնասիրել Ձեր երկրում առկա կրթաթոշակները Հայաստանում սովորելու համար։

https://www.wemakescholars.com/masters-scholarships-for-international-students-in-armenia

https://finaid.aua.am/aurora-gratitude-scholarships/

https://www.britishcouncil.am/en/exam/ielts/scholarship

http://www.collegescholarships.org/scholarships/country/armenia.htm

https://www.iie.org/Connect/Students

https://www.scholarshipportal.com/

http://escs.am/am/category/govprograms