Study in Armenia կայքը ստեղծվել է Erasmus+ BOOST /Boosting Armenian Universities Strategy and Marketing/ ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2017-2020 թվականների ընթացքում։ Ծրագրի նպատակն էր նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն էին՝

  • Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
  • Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
  • Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
  • Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Erasmus+ BOOST ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարություն։ Ռազմավարությունը նախատեսվում է թիրախային մի շարք ռազմավարական խնդիրների իրագործում, որոնք կնպաստեն Հայաստանի՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին /ԵԲԿՏ/ ինտեգրմանը և իր առանձնահատուկ դիրքավորմանը՝ միջազգայնացման միջոցով տեսանելիության բարձրացման, կրթության և հետազոտության որակի բարելավման, նորարարությունների և միջգիտակարգային հետազոտությունների արդյունքների զարգացման կամ առևտրայնացման նպատակով։