Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Շնորհիվ առողջության համար նվազագույն վտանգի առկայության, արտասահմանցիներին խորհուրդ է տրվում պահպանել նույն կանոները ինչ այլ անվտանգ երկրներում ճանապարհորդելիս։

Երևանում առկա են բարձորակ բժշկական հաստատություններ, որտեղ կարող եք դիմել բժշկական աջակցություն ստանալու համար։ Նրանց թվում Նաիրի Բժշկական կենտրոնը և Աստղիկ բժշկական կենտրոնը մատուցում են բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ։

Ի տարբերություն Երևանի, Հայաստանի հեռավոր վայրերում բժշկական հաստատությունները ավելի սակավ են։ Բացի այդ, այնտեղ բժիշկների և բուժքույրերի մեծ մասը չեն խոսում անգլերեն և սա կդժվարացնի հաղորդակցումը, եթե դուք չեք տիրապետում հայերենի կամ ռուսերենի։

Հայաստանում կան մի շարք ապահովագրական ըներություններ, որտեղից կարող եք ձեռք բերել առողջական ապահովագրություն: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա», Արմենիա Ինշուրանս, Ինգո Արմենիա, Սիլ Ինշուրանս, Նաիրի Ինշուրանս, «ՌԵՍՈ» Ապահովագրական։