Արտեկրում սովորելը մարտահրավեր է ուսանողների համար և հաճախ սթրեսային, քանի որ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց։ Միևնույն ժամանակ այն հնարավորություն է տալիս ձեռք բերել մեծ փորձ և ծանոթանալ մի նոր մշակույթի հետ։

Հայաստանը աշխարհին հայտնի է իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ ջերմ վերաբերմունքով։ Ամեն տարի Հայաստանը դիմավորում է հարյուրավոր ուսանողների տարբեր երկրներից։

Հայաստանում ապրելու սկզբնական ժամանակահատվածը հեշտ հաղթահարելու համար հետևե՛ք այս խորհուրդներին։

Կոմունալ Վճարումներ

Եթե դուք բնակարան եք վարձակալում, ապա ամենայն հավանականությամբ ամեն ամիս անհրաժեշտություն կլինի կատարել վճարումներ ջրի, գազի, էլեկտրականության, աղբահանության և քաղաքային հեռախոսի համար։ Վճարումները անհրաժեշտ է կատարել ամեն ամսվա 16-ից 31-ը ընկած ժամանակահատվածում։ Մինչև ամսի 27-ը վճարումներ չկատարելու դեպքում Ձեզ կարող են այցելել կամ զանգահարել ծառայության աշխատակիցները զգուշացնելով վճարում կատարելու անհրաժեշտության մասին։ Վճարումներ կատարելու ամենահեշտ տարբերակը iDram կամ MobiDram հավելվածների կիրառումն է՝ կա՛մ համակարգչի, կա՛մ բջջային հավելվածի միջոցով։ Դուք կարող եք վճարում կատարել նաև օգտվելով կանաչ, կարմիր և նարնջագույն տերմինալներից, որոնք տեղադրված ենք քաղաքում՝ ներառյալ գրեթե բոլոր սուպերմարկետները և բանկերը։ Վճարում կարող եք կատարել նաև այցելելով Հայփոստ գրասենյակ կամ ցանկացած մոտակա բանկ։
Այստեղ վճարում իրականացնելու համար ձեզանից կպահանջվի ներկայացնել այն տան հեռախոսահամարը, որտեղ բնակվում եք։

Ինտերնետ և Բջջային հեռախոսակապ

Հայաստանում ինտերնետ և բջջային հեռախոսակապ մատուցող ընկերությունները հետևյալն են՝ Vivacell МТС , Beeline, Ucom, և Rostelecom։ Կանխավճարային SIM քարտ ստանալու համար, անձնագրով մոտեցեք վերոնշյալ ընկերությունների գրասենյակ և գրանցվեք։ Դուք կարող եք օգտվել երկու տարբերակից՝ կանխավճարային և հետվճարային։ Հայաստանում բջջային հեռախոսակապը բավականին մատչելի է (€5-15/mo.), բայց իհարկե կախված է օգտագործման քանակից։ Գրեթե բոլոր խոշոր հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունները տրամադրում են նաև ռոումինգ ծառայություն, որը անհրաժեշտ է ակտիվացնել մինչև ժամանելը։ Ինտերնետ և Wi-Fi ծառայությունները նույնպես լայնորեն տարածված են Հայաստանում և հասանելի են գրեթե բոլոր սրճարաններում և հյուրանոցներում։ Այգիների մեծ մասում նույնպես հասանելի է Wi-Fi ծառայությունը:

Տրանսպորտ

Եթե ցանկանում եք օգտվել հանրային տրանսպորտից, ապա ճիշտ երթուղիներ գտնելու համար Ձեզ կօգնեն “Yerevan Routes” և A2B Transport հավելվածները։ Տաքսի պատվիրելու լավագույն տարբերակը հավելվածներից օգտվելն է։ ˂˂GG˃˃, ˂˂UTaxi˃˃ և ˂˂Yandex˃˃ հավելվածները ամենաօգտագործվողներից են։ Խուսափեք տաքսի կանգնացնել փողոցում, քանի որ շատ հաճախ ավելի շատ գումար ստիպված կլինեք վճարել։

Օգտակար համարներ

Բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանում գործում է 911 ծառայությունը։ Այս ծառայության աշխատակցիները հաղարդակցվում են անգլերեն, այսպիսով արտասահմանցիները կարող են զանգել ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում՝ հանցագործության ականատես կամ զոհ լինելու, հրդեհի, բժշկական օգնության անհրաժեշտության և այլ արտակարգ դեպքերում։ Բոլոր ծառայությունները ունեն նաև իրենց առանձին համարները, սակայն այս ծառայությունների աշխատակիցներից ոչ բոլորն են տիրապետում անգլերենի։ Այդ համարներն են՝ 101 Հրշեջ ծառայություն, 102 Ոստիկանություն, 103 Շտապ բժշկական օգնություն, and 104 «Երևանգազ» վթարային ծառայություն։

Տարադրամ

Հայկական դրամը Հայաստանի ազգային տարադրամն է։ Առկա են 10, 20, 50, 100, 200 և 500 մետաղադրամներ և 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000 թղթադրամներ։ Տարադրամի փոխարժեքը տատանվում է և համարժեք է մոտավորապես 480 դրամի 1 դոլարի համար և 520 դրամի 1 Եվրոյի համար։ Գրեթե բոլոր վայրերում կարելի է վճարում կատարել բանկային քարտերի միջոցով։ Բոլոր վճարումները անհրաժեշտ է կատարել Հայկական դրամով։

Կլիման և եղանակները

Հայաստանում կլիման առանձնանում է տարվա 4 եղանակների ընդգծված առկայությամբ՝ տաք և արևոտ ամառ, ցուրտ և ձնառատ ձմեռ, մեղմ գարուն ու աշուն։ Միջին ջերմաստիճանը ամռանը 25ºC-ից բարձր է, իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը -5ºC է, չնայած Հայաստանի որոշ վայրերում այն կարող է հասնել մինչև -36ºC –ի ։ Հայաստանում եղանակը մեծապես փոփոխվում է կախված նրանից, թե Հայաստանի, որ հատվածում եք գտնվում։ Արևոտ և տաք Արարատյան դաշտավայրից 60 կիլոմետր այն կողմ կարող է լինել ցուրտ և անձրևոտ, իսկ Արագածի վերին հատվածներում ձյուն տեղա։