Հայաստանը յուրաքանչյուր տարի դիմավորում է հարյուրավոր օտարերկրյա ուսանողների։ Եթե դուք օտարերկրացի եք և ցանկանում եք սովորել Հայաստանում, ապա այս տեղեկատվությունը ձեզ կօգնի պատկերացում կազմել, թե որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում ապրելու համար։

Ուսանողներին ուսման վարձի հետ մեկտեղ անհրաժեշտ է որոշակի գումար բնակարան վարձակալելու, սնվելու, տրանսպորտի և այլ ծախսերը հոգալու համար։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանում ապրուստը շատ ավելի մատչելի է քան Եվրոպական մի շարք երկրներում։

Իհարկե, ինչպես աշխարհի ցանկացած վայրում, Հայաստանում նույնպես ծախսերը մեծապես կախված են ձեր ապրելակերպից։ Այնուամենայնիվ, Ձեր ուսանողական բյուջեն ծրագրելու համար, ահա որոշակի տեղեկատվություն Հայաստանում կեցության ծախսերի մասին։

Կացարան

Կացարան ընտրելը կարող է օգնել մեծ գումար խնայել։ Որպես միջազգային ուսանող, առաջին հերթին անհրաժեշտ է կապ հաստատել ձեր համալսարանի հետ։ Համալսարնների մեծամասնությունը օգնում են ուսանողներին գտնել համապատասխան կացարան։ Հայաստանում ուսանողները կարող են գտնել վարձակալությամբ հարմարավետ բնակարաններ, որոնք տեղակայված են և՛ քաղաքների կենտրոնական հատվածներում և՛ ծայրամասերում։ Բնակարաններից բացի որոշ համալսարաններ ուսանողներին տրամադրում են հանրակացարաններ, որոնք շատ ավելի մատչելի են։

Համեմատած այլ մարզերի, Երևանում՝ ՀՀ մայրաքաղաքում, բնակարան վարձակալելը ավելի ծախսատար է։

Կենտրոն վարչական շրջան՝ սկսած 150.000 ՀՀ դրամից (€ 285),

Արաբկիր վարչական շրջան՝ սկսած 100.000 ՀՀ դրամից (€ 150),

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ սկսած 80․000 ՀՀ դրամից (€ 116)։

Հայաստանում ուսանողները հիմնականում նախընտրում են բնակարան վարձակալել 2-3 հոգով և այդ իսկ պատճառով բնակարան վարձակալող ուսանողների մեծամասնությունը վճարում է սկսած 30.000 (€ 60). դրամից։ Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ բնակարան վարձակալելու համար անհրաժեշտ գումարը ամսական միջինում կազմում է 85.000 դրամ (€ 160), իսկ ուսումնական տարվա (10 ամիս) կտրվածքով՝ 850․000 դրամ (€ 1600):

Սնունդ

Ուսանողները կարող են իրենց սնունդը հոգալ ամսեկան ծախսելով մոտավորապես €100։ Սակայն ամեն ուսանող ինքն է որոշում իր ծախսերը կախված իր իսկ պահանջներից։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանում հիմնական պարենային մթերքների արժեքը, գների մասին պատկերացում կազմելու համար՝

Հաց

150-400 դրամ

0.29-0.77

Պանիր (1կգ)

1700 դրամ

3.3

Կարագ (100 գ)

270 դրամ

0.5

Շաքարավազ (1 կգ)

450 դրամ

0.87

Կաթ ()

370 դրամ

0.7

Յոգուրտ

150-350 դրամ

0.3-0.7

Ծիրան (1կգ)

300-1000 դրամ

0.6-2

Խնձոր (1կգ)

200-600 դրամ

0.4-1.25

Լոլիկ (1կգ)

300 դրամ

0.6

Ձու (1հատ)

40-60 դրամ

0.08-0.12

Կարտոֆիլ (1կգ)

150 դրամ

0.3

Հայաստանում համալսարանները ունեն ճաշարաններ, որտեղ կարելի է համտեսել բազմազան համեղ ուտեստներ։ Ճաշարանում սնվելու համար ուսանողը վճարում է միջինում 500-900 դրամ (€ 1-1․7), իսկ ամսական կտրվածքով՝ 16․000 դրամ (€ 31)։ Ընդհանրացնելով, կարող ենք ասել որ, Հայաստանում ապրելու ծախսերի մեծ մասը բաժին է ընկնում բնակարան վարձակալելուն։

Հայաստանում կան բազմաթիվ ռեստորաններ, բիստրոներ, բարեր և սրճարաններ, որոնք ներկայացնում են աշխարհի գրեթե բոլոր երկրների ազգային խոհանոցները: Վճարման ենթակա միջին գումարը կախված է ռեստորանի վարկանիշից: Երևանի տարատեսակ ռեստորաններում կարող եք ճաշել կամ ընթրել մեկ անձի համար միջինում վճարելով 4800-5800 դրամ (€ 9-11): Հայաստանի մարզերում ռեստորանները ավելի մատչելի են:

Տրանսպորտ

Հայաստանում գործում է հասարակական տրանսպորտի բազմազան տեսակներ, որոնք էլ ապահովում են մի վայրից մյուսը արագ տեղափոխումը։

Երթուղային ցանցում ներառված են՝

ավտոբուս,

միկրոավտոբուս,

էլեկտրոտրանսպորտ,

մետրոպոլիտեն

տաքսի։

Հասարակական տրանսպորտից օգտվելու արժեքը 100 դրամ (€ 0.19) է։ Հայստանում նաև կան մի շարք տաքսի ծառայություններ, որոնք բավականին մատչելի են և հասանելի են հանրության լայնածավալ շերտերին։ Այսպես, Հայաստանում տրանսպորտի համար միջին ծախսը ամսական կազմում է 10.000 դրամ (€ 19.4), իսկ մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսանողին անհրաժեշտ է միջինում 100.000 դրամ (€ 194)։