Արդյո՞ք Հայաստանում սովորելու համար անհրաժեշտ է վիզա

Եվրոպական գրեթե բոլոր երկրների քաղաքացիները, Ասիայի և ամերիկյան մայրցամաքի /տե՛ս երկրների ցանկը/, ինչպես նաև մի շարք այլ երկրների քաղաքացիներ /տե՛ս երկրների ցանկը/, որոնց հետ Հայաստանը ունի երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր Հայաստանում սովորելու համար ազատված են վիզայից մինչև 180 օր: Մի շարք այլ երկրների քաղաքացիներ /տե՛ս երկրների ցանկը/ Հայաստան այցելելու համար մուտքի արտոնագիրը կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև կարող են մուտքի արտոնագիր ստանալ առցանց անցելով հետևյալ հղումով՝ https://evisa.mfa.am/. Աֆրիկյան և ասիական որոշ երկրների քաղաքացիներ /տե՛ս երկրների ցանկը/ վիզա կարող են ստանալ դիմելով իրենց երկրում ՀՀ դեսպանատուն՝ ներկայացնելով հրավեր ընդունող համալսարանի կողմից:

Կարդացեք ավելին:

https://www.mfa.am/hy/visa

Որտեղի՞ց և ինչպե՞ս ստանալ ՀՀ ժամանակավոր կացության քարտ

Օտարերկրյա քաղաքացիների համար կացության հարցերը կարգավորվում է ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում։

Կացության քարտ ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • տեղեկանք բուհից,
  • բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
  • հաշվառման քարտ ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ-ում հրավիրվող անձի վերաբերյալ,
  • գրություն ԿԳՄՍ նախարարությունից, որով թույլատրվում է արտասահմանցի ուսանողներին ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ,
  • ուսանողի կողմից անձնագրի պատճեն,
  • անձնագրի թարգմանություն հայերեն լեզվով նոտարով հաստատված և պատճեն,
  • ուսանողի կացության քարտը իր վավերականության ժամկետով,
  • երեք լուսանկար,
  • լիազորագիր ռեկտորի կողմից արտասահմանցի ուսանողների կացության հարցերով մասնագետին, որը ներկայացվում է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն,
  • լիազորագիր ուսանողի կողմից արտասահմանցի ուսանողների կացության հարցերով մասնագետին,
  • արտասահմանցի ուսանողների կացության հարցերով մասնագետի անձնագրի պատճեն։

Կարդացեք ավելին:

https://www.mfa.am/hy/residency/