Կրթության արմատները Հայաստանում սերում են դեռևս միջնադարից։ Առաջին համալսարանները հիմնադրվել են Անիում, Տաթևում և Գլաձորում՝ դառնալով լուսավորության և գիտությունների ու արվեստի զարգացման կենտրոններ։ Այսօր Հայաստանը ճանաչվում է որպես աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն ոչ միայն իր արագ զարգացող ՏՏ ոլորտով և նորարարական ծրագրերով, այլև գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան խթանող նախաձեռնություններով։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ երիտասարդների վերլուծական միտքը զարգացնելու նպատակով շախմատը դարձել է պարտադիր ուսուցանվող առարկա միջին դպրոցում։

Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.

  • համալսարան.

  • ինստիտուտ.

  • ակադեմիա.

  • կոնսերվատորիա

Հայաստանը 2005 թվականից պաշտոնապես միացել Բոլոնյան գործընթացին և դարձել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ: Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS), որպես Բոլոնյան գործընթացի կարևոր մաս ներդրվել է ՀՀ բուհերի բակալավարի և մագիստրատուրայի աստիճաններում 2007-2008թթ-ին:

Հայաստանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ հետևալ որակավորումների շնորհմամբ՝ բակալավրի աստիճան, մագիստրոսի աստիճան և գիտությունների թեկնածուի /հետբուհական/դոկտորական/ աստիճան

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերիուսուցման տևողությունն է`

  • բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի /240ԵԿՓՀ/, ոստիկանական կամ զինվորական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարի /180 ԵԿՓՀ / (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց

տրվում է բակալավրի դիպլոմ),
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի, (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց

տրվում է բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ),
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի /60 ԵԿՓՀ

/ (ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է մագիստրոսի դիպլոմ), հիմնականում 2 տարի /120 ԵԿՓՀ /
4) բժշկական մասնագիտությունների համար կրթության տևողությունը սահմանվում է

առնվազն 5 տարի` անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

5) Գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար կրթական ծրագիրը սովորաբար տևում է 3 տարի /4 տարի հեռակա ուսուցման դեպքում/: Գիտությունների թեկնածուի որակավորումը շնորհվում է գիտական աշխատանքի պաշտպանությունից հետո:

Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսումնասիրվող հիմնական ոլորտներն են՝

  • Մանկավարժություն, Հումանիտար և սոցիալական գիտություններ

  • Լրագրություն և տեղեկատվական գիտություններ

  • Ձեռնարկատիրություն, բիզնես և իրավունք

  • Բնական գիտություններ

  • Մաթեմատիկա և վիճակագրություն, Ինֆորմատիկա և հաղորդակցման տեխնոլոգիաներ

  • Ճարտարագիտություն, արտադրություն և շինարարություն

  • Գյուղատնտեսություն և անասնաբուժություն

  • Բժշկություն

  • Սերվիս

  • Արվեստ, երաժշտություն և սպորտ

Կարդալ ավելին՝

http://escs.am/am/home?s=edu